ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չենք կարող ասել, որ տապալվել է․ Արթուր Հովհաննիսյանը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին

Չենք կարող ասել, որ տապալվել է․ Արթուր Հովհաննիսյանը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին

«Չենք կարող ասել, որ տապալվել է, եռակողմ հանդիպման մանրամասների վերաբերյալ կլինի համապատասխան հայտարարություն: Եռակողմ հանդիպումից առաջ նաև երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել, այլ ֆորմատով աշխատանքներ են տեղի ունեցել, դրա համար հնարավոր է, որ վերջնական հանդիպումը կարճ տևի, սպասենք վերջնական տեղեկատվությանը»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մայիսի 25-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ալիևի հնչեցրած մտքերին՝ Հովհաննիսյանն ասաց. «Ինչ վերաբերում է Ալիևի օգտագործած տերմինոլոգիային, ապա վերադառնալով հրապարակային մասին, որը բոլորս տեսել ենք՝ այդտեղ Ադրբեջանի նախագահն իր խոսքով ասաց, որ, այո, կիրառում  եմ միջանցք բառը, որը միջազգային տերմին է և այլն, բայց վարչապետը հղում արեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որտեղ միջանցք բառն օգտագործվում է և այդ միջանցքը վերաբերելի է միայն Լաչինի միջանցքին և այլ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ որևէ ճանապարհի տրամադրումը, իր օրենսդրությունից դուրս որևէ ճանապարհի տրամադրումը, այդ փաստն արձանագրվեց երեկվա հրապարակային մասով, Ալիևն իր խոսքում նշեց, որ որևէ տարածքային պահանջ չունի ՀՀ-ի նկատմամբ և նկատի չունի սուվերենությունից դուրս գտնվող ճանապարհը և այս տրամաբանության մեջ մենք պետք է շարժվենք առաջ և հնարավորինս հստակ տերմիններով միմյանց հետ խոսենք, իսկ թե ինչ կլինի հետո, հիմա դրա մասին պետք չի խոսել»:

Եռակողմ հանդիպման մասին խոսեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը. «Մենք կարող ենք արձանագրել հետևյալը, որ տեղի է ունեցել հանդիպում, հանդիպման շրջանակներում քննարկվել են որոշ հարցեր, հարցերի քննարկման և՛ բովանդակության, և՛ ծավալների հետ կապված մենք գործ ունենք բավականին նուրբ հարցի հետ: Հանդիպումները տարբեր ձևաչափերով են տեղի ունենում, նաև հրապարակային մասում քննարկվել են որոշակի հարցեր և որոշակի հստակեցումներ են տեղի ունեցել՝ առնվազն կողմերն արտահայտել են իրենց դիրքորոշումները: Գործընթացները շարունակվում են, բանակցային գործընթացն ընթանում է իր ուղով, այստեղ մենք ոչ շատ արհեստական արագացման, ոչ էլ շատ դանդաղեցման փուլում ենք գտնվում՝ փորձելով հնարավորինս մոտարկել այն դիրքորոշումները, որոնք դեռևս հստակեցված չեն կողմերի միջև»:

  • Կիսվել: