Չեմ լացում, լավ չեմ զգում. Սրբուհի Գալյանը դուրս եկավ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումից
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որն Ազգային ժողովում մասնակցում է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը, նիստերի դահլիճից դուրս եկավ հուզված։
Ինչպես արդեն հայտնել էինք, հանդիպումն անցնում է լարված մթնոլորտում։ Դահլիճց լսվում են գոռոցներ, բղավոցներ։
«Չեմ լացում, ժողովուրդ, լավ չեմ զգում, գնում եմ լվացվելու»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ ներսում «ոչ մի աղետալի բան չի կատարվել»։