չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Չեմ ասում` 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Փաշինյանին, բայց կան հարցեր. Խամոյանը փակագծեր բացեց

Չեմ ասում` 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Փաշինյանին, բայց կան հարցեր. Խամոյանը փակագծեր բացեց

Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տալիս, որից հետո անհանգիստ գնահատականներ են հնչում ՀԱԿ-ի կողմից, անհանգիստ գնահատականներ են հնչում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ոկղմնակիցների կողմից: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Դրան հաջորդում է Արմեն Աշոտյանի արձագանքը, որը արդեն պաշտոնական արձագանք է, քանի որ նա ՀՀԿ փոխնախագահն է: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը իր հարցազրույցի ժամանակ բացելով, ըստ էության, փակագծերը, որոնց մասին երկրորդ նախագահը, իր թիմը չի խոսել 2018 թվականից հետո, որովհետև եղել է ջենտլմենական պայմանավորվածություն՝ իրար չխփելու, որը պահվել է:

Այսինքն, չեն հնչել բազմաթիվ հարցադրումներ, օրինակ, 2018-ին իշխանությունների գործողությունների կամ անգործությունների մասով, 2008-2018 թվականներին նախագահ Քոչարյանի դեմ իրականացված ահռելի մեդիա արշավի մասին հարցադրումներ չեն եղել։

Այսինքն եղել է ջենտլմենային պայմանավորվածություն 2018-ին՝  չհիշել անցյալը, չանդրադառնալ իշխանափոխության առաջ, իշխանափոխության շրջանակներում առաջացած մի շարք հարցադրումների, ընդունել իրականությունը, որ կա մի իշխանություն, որը Արցախն ու Հայաստանը տանում է կործանման,  չխփել իրար և մեկ միասնական դաշտում պայքարել այս իշխանությունների դեմ, որպես մեկ միասնական ընդդիմություն, բայց ոչ որպես մեկ թիմ»,- հայտարարեց Խամոյանը:

« Հիմա, պարոն Աշոտյանը,  ի պատասխան այն հարցադրումների, որ 2008-2018 թվականներին ամբողջ իշխանական քարոզչամեքենան աշխատել է երկրորդ նախագահի դեմ, պարոն Աշոտյանը, ըստ էության տալիս է ինքնախոստովանական ցուցմունք և ասում է, որ դե որովհետև Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հավակնություններ էր ներկայացնում։

Ես երեկ նայում էի, թե ոնց է դա դրսևորվել և տեսա, որ դա դրսևորվել է 5 հարցազրույցով։ Այսինքն 2008-2018 թվականներին հինգ հատ հարցազրույց է տվել Ռոբերտ Քոչարյանը, իր անհանգստությունն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների, հայտնի արձանագրությունների հետ կապված, տնտեսության հետ կապված բազմաթիվ հարցադրումներ է հնչեցրել,  Սահմանադրական փոփոխությունների հետ կապված իր հստակ դեմ կարծիքն է արտահայտել և դա օրվա իշխանությունները համարել են որպես Քոչարյանի վերադարձի վտանգ և ամբողջ քարոզչամեքենայով, այդ թվում նաև փաստորեն Նիկոլ Փաշինյանով, պայքարել են երկրորդ նախագահի դե՞մ:

Այսինքն միայն այն, որ իրենք վտանգ են զգացել, մտածել են, որ Քոչարյանը կարող է վերադառնալ, դրանով արդարացրել են իրենց գործունեությո՞ւնը, դրանով արդարացրել են այն հակաքարոզչությունը, որ իրականացվել է երկրորդ նախագահի դեմ 2008-2018 թվականների՞ն: Բայց սրա մասին մենք չենք խոսել առաջինը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ինքն անձամբ էլ բազմաթիվ հարցադրումներ ունի, օրինակ 2018 թվականի հետ կապված. «Ես չեմ ուզում և չեմ կարող նման պնդումներ անել, որ 2018-ին բանտիկով իշխանությունը տվել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ես և մեր հազարավոր քաղաքացիները այդպես էլ չեն ստացել:

Նորից եմ ասում՝ ես չեմ ուզում պնդումներ անել, որ երրորդ նախագահը իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, բայց ես կարող եմ իշխանությունների անգործության վերաբերյալ արտահայտել իմ մտահոգությունը»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ ներգործության մասին է խոսքը, որ չեն կրակե՞իլ ցուցարարների վրա, Խամոյանն արձագանքեց. «Որևէ ցուցարարի վրա կրակելու անհրաժեշտություն չկա, բայց ես տեսել եմ Նիկոլ Փաշինյան, որը օրինակ պաստառներ փակցնելու համար ցուցարարներին պարզապես ձերբակալում է: Ես տեսել եմ իշխանություն, երբ ակնհայտորեն հատուկ պահպանվող տարածք՝ Ռադիոտուն, մուտք է գործել անձնավորությունը 10 հոգու հետ և դրան չի հետևել որեւէ իրավական հետեւանք:

Ես չեմ ասում, որ պետք է Նիկոլ Փաշինյանին կրակեին, սպանեին, բայց հատուկ պահպանվող տարածք է համարվում ռադիոտունը:

Մենք չենք խոսել, թե օրինակ ինչ սկզբունքով է երրորդ նախագահը որոշել, թե օրինակ հանրապետականներից ով պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին և ով պետք է դեմ քվեարկի։  Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Այնքան ձայն, որքան կպակասի, մենք կլրացնենք»:

Ես ակնարկում եմ, որ օրինակ, կարող էին լինել արտահերթ ընտրություններ: Այս հարցերը կուտակված են, ձեզանից յուրաքանչյուրը վստահ եմ, այդ հարցը իրեն առնվազն մեկ անգամ տվել է և ցանկություն է ունեցել, կարծում եմ, տալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»,- իր խոսքն ամփոփեց Խամոյանը:

  • Կիսվել: