երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեմ արժեզրկում դժվարությունները, բայց դրական ազդակներ եմ տեսնում. Միշել

Չեմ արժեզրկում դժվարությունները, բայց դրական ազդակներ եմ տեսնում. Միշել

Չեմ արժեզրկում դժվարությունները, բայց դրական ազդակներ եմ տեսնում: Այս մասին, ամփոփելով Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ասաց Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը:

Լրագրողների հետ զրույցում Միշելը մասնավորապես նշել է. «Մենք շատ երկար ժամանակ ենք ծախսել, քննարկել ենք, խոսել ենք, կողմերը ներկայացրել են իրենց ասելիքները։ Ես առաջընթաց եմ զգում։ Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կստղծենք կայուն կապ հաղորդակցման համար: Դ

ժվար է կանխատեսել, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը: Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, բայց ես զգում եմ, որ կա ընդհանուր ցանկություն առաջընթացի համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: