կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

 Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանից տեղեկացրել են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 23:53-ին:

Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: