Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ՀՀ-ն «խելացի կլինի և կօգտվի իր տարածքով անցնելիք տրանսպորտային միջանցքներից»
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիներին եւ էներգետիկ նախագծերին, տեղեկացնում է Milliyet-ը:
Նշվում է, որ նա հույս է հայտնել, որ Հայաստանը ՛՛խելացի կլինի եւ կօգտվի իր տարածքով անցնելիք տրանսպորտային միջանցնքներից՛՛։
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ հավելել է. ՛՛Հայաստանը հասկացել է, որ, 30 տարի բռնազավթված պահելով ադրբեջանական հողերը, չի կարող հասնել կայունության՛՛:



