երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման նախաձեռնողը ՀՀ-ն է

Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման նախաձեռնողը ՀՀ-ն է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնողը հայկական կողմն է, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Նրանք առաջարկել են հանդիպել կա՛մ Ավստրիայում, կա՛մ Շվեյցարիայում։ 2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշվել է Վիեննայում հանդիպել՛՛։

Չավուշօղլուն նաև հիշեցրել է իրենց հրավերը՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, և ասել է, որ Հայաստանը դեռ չի հաստատել՝ կմասնակցի՞, թե՛ ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Կողմերի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։

 

  • Կիսվել: