ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չաշխատած օրերի դիմաց  գործատուն պարտավոր է վճարել աշխատողին․ՊԵԿ նախագահ

Չաշխատած օրերի դիմաց գործատուն պարտավոր է վճարել աշխատողին․ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդի օրերի համար գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։

«Եթե աշխատանքի չներկայանալը տեղի է ունեցել գործատուի որոշմամբ, ապա այդ դեպքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի վարձատրությունը»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Իսկ եթե գործատուն հրաժարվում է վճարել, ՊԵԿ նախագահը նման դեպքում խորհուրդ է տալիս դիմել Առողջության ու աշխատանքի տեսչական մարմին՝ հիշեցնելով, որ աշխատողի իրավունքների պաշտպանությունն այդ պետական մարմնի իրավասության ներքո է։

Նշենք, որ Հայաստանում աշխատանքը ժամանակավոր դադարեցրած (արտակարգ դրությամբ պայմանավորված) մի շարք ընկերությունների աշխատողներ ահազանգում են, որ գործատուն հրաժարվում է չաշխատած օրերի դիմաց վճարել իրենց։

Ասվածը հատկապես վերաբերում է օրավարձով աշխատողներին։

  • Կիսվել: