Չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում. Ղազարյանը՝ թիմակցին
«Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն երեկ անհանգստություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի արձանները ոսկուց չեն պատրաստված։ Ճիշտ է ասում. Փաշինյանի մի քանի արձան կա Հայաստանում, ոսկուց չեն, էժան նյութից պատրաստված, գեղարվեստական արժեք էլ իրենցից չեն ներկայացնում»,- ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Այնուհետև նա հարցով դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանին, որպես Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու. «Չարի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ արձանները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում»։
Ռ. Մխիթարյանն ասաց. «Ինչքանով տեղյակ եմ, կենդանության օրոք արձանները չեն դնում։ Ըստ իսկ, հերիք չէ նպատակահարմար չէ, հիմա նաև դա անելը նպատակահարմար չէ, էլի»։
Ղազարյանը արձագանքեց. «Կենդանության օրոք, մարդկանց արձանները, որպես կանոն չեն դնում, բայց Շառլ Ազնավուրի արձանը տեղադրվել է կենդանության օրոք Գյումրիում՝ հաշվի առնելով, որ նա Ազգային հերոս է, մեծ բարերար»։



