Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար. Բագրատ Սրբազան
Այսօր՝ հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իրեն զրպարտելու համար:
«Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով սատանան ասել է՝ հունիսի 12-ին եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել է, որ սաղավարտներն իզուր եք դրել, ոչ մի բան չի լինելու։ Հետո նույն մարդը գնացել է քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ և հավելեց, որ եկել է ժամանակը ստուգելու՝ Հայաստանում դատական համակարգը գործում է, թե՞ ոչ:
«Այդ ո՞ր դատավորն է այս գործը ստանձնելու ու տանելու մինչև վերջ»,-ասաց նա։



