հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չարենցավանի 27/09 տեղամասում այս պահին առաջատարը Հակոբ Շահգալդյանի դաշինքն է

Չարենցավանի 27/09 տեղամասում այս պահին առաջատարը Հակոբ Շահգալդյանի դաշինքն է

«Հանրապետության բոլոր 18 համայնքներում, որտեղ այսօր ՏԻՄ ընտրություններ էին, քվեարկությունն ավարտվել է: Ընտրատեղամասերում մեկնարկել է ձայների հաշվարկը: 

Չարենցավանի 29/07 ընտրական տեղամասում այս պահին պայքարը ընթանում է 7 և 16 համարի միջև, այսինքն` ՔՊ-ի և գործող քաղաքապետի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի միջև: Երրորդը «Ապրելու երկիր» կուսակցությունն է` 18 համարի ներքո: Այս պահին մոտ 10 ձայնի տարբերությամբ առաջատար է 16 համարը` «Միասնական համայնքը», մի քանի ձայն էլ գնացել է 18 համարի օգտին:

Նշենք, որ այս տեղամասում ընտրության իրավունք ունեցողների քանակը 1655 է, որից ընտրությանը մասնակցել է 795 քաղաքացի»:

  • Կիսվել: