հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարենիս գյուղի տեղամասում Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքը հաղթել է ՔՊ-ին

Կարենիս գյուղի տեղամասում Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքը հաղթել է ՔՊ-ին

«Չարենցավան խոշորացված համայնքի թիվ 27/18 ընտրական տեղամասում, որը Կարենիս գյուղի տեղամասն է, գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքը մոտ 20 ձայնի տարբերությամբ հաղթել է ՔՊ-ին:

Այստեղ արդեն ամփոփվել են արդյունքները, և պարզ է դարձել, որ Շահգալդյանի դաշինքի օգտին քվեարկել է 169 ընտրող, ՔՊ-ի օգտին` 148, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին` 36 ընտրող:
Մյուս տեղամասերից եկած տվյալների համաձայն նույնպես Հակոբ Շահգադյանի գլխավորաժ դաշինքը հիմնականում առաջատար է»:

  • Կիսվել: