երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չարբախցիներն անելանելի վիճակում են. մեկ շաբաթից ավել է, ինչ երթուղայինները չեն աշխատում․ «Իրավունք»

Չարբախցիներն անելանելի վիճակում են. մեկ շաբաթից ավել է, ինչ երթուղայինները չեն աշխատում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ 41 համարի եւ 67 համարի երթուղայինները չեն աշխատում: Առավոտյան Ներքին Չարբախից եւ Չարբախից աշխատավայր, համալսարան կամ դպրոց գնալը դարձել է իսկական պատուհաս:

Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե փետրվարի 1-ից նախկին երթուղիների փոխարեն կլինեն նոր ավտոբուսներ, հիմա դրա մասին էլ խոսակցություններ չկան: Առավոտյան մարդիկ ստիպված են լինում մի քանի կանգառ ոտքով գնալ եւ մի քանի երթուղի փոխելով` մի կերպ հասնել A կետից B կետ:

Փաստորեն, այս իշխանության կողմից հռչակված «հուսահատության գազելիներին» փոխարինելու եկավ հուսահատությունը` առանց գազելների: Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին Երեւանի քաղաքապետարանը, կներկայացնենք առաջիկա համարներից մեկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: