երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում. Լին Թրեյսի

Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում. Լին Թրեյսի

Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Դա իրավական հետևանքների առումով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն»,- նշել է նա։

դեսպանը նաև հավելեց, որ ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմը շատ պարզ ասել են. Թուրքիան գնահատված դաշնակից է, ՆԱՏՕ-ի դաշնակից, բայց մենք ունենք տարաձայնություններ, և այդ տարաձայնությունները արդյունավետ կառավարելու իրական անհրաժեշտություն կա: Նախագահ Բայդենը խոսել է Նախագահ Էրդողանի հետ և տեղի են ունեցել մի շարք այլ զրույցներ շատ բարձր մակարդակներում: "Եվ ես ակնկալում եմ, որ դրանք կշարունակվեն",- նշեց Թրեյսին:

Դեսպանը նաև ընդգծել է, որ նախագահի ճանաչումը, նրա շաբաթ օրվա հայտարարությունը անշուշտ արտացոլում է նախագահի խորը հարգանքը հայ ժողովրդի հանդեպ։

«Նա հնարավորություն ունեցավ հանդես գալ հայտարարությամբ, պատմական ճանաչմամբ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Նախագահը երկար ժամանակ է հետաքրքրված եղել այս թեմայով։ Կարծում եմ, որ դա արտացոլում է նրա խորը հարգանք մարդու համընդհանուր իրավունքների կարևորության նկատմամբ։ Եվ, անշուշտ, ինքս երկու տարի գտնվելով այստեղ և լսելով երախտագիտության արտահայտությունները հայերի կողմից, գիտեմ, որ նրանց համար շատ մեծ կարևորություն ուներ վերջապես տեսնել այս օրը»,- հավելել է դեսպանը։

  • Կիսվել: