Ցավում եմ, որ իմ գործընկերների նկատմամբ կոռուպցիոն գործերով քննություններ են իրականացվում. Լենա Նազարյան
Ես շատ ցավում եմ, որ իմ գործընկերների նկատմամաբ կոռուպցիոն գործերով քննություններ են իրականացվում: Այս մասին Արենիում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
«Հայաստանում համակարգային կոռուպցիան բացառված է: Իհարկե լինում են դեպքեր, որ պաշտոնյաներ են ձերբակալվում, դուք դա տեսնում եք: Բայց դրանից մեր վերաբերմունքը չի փոխվում: Կոռուպցիայի դեմ պայքարում յուրայինների և ոչ յուրայինների բաժանում մենք չենք դնելու»,- նշեց նա:
Նազարյանը խոսեց նաև լրատվության մասին՝ հայտարարելով, որ ազատ մամուլն անգնահատելի նվաճում է.
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ազատությանը հոգատարությամբ վերաբերվենք»:
Նազարյանը նշեց, որ որոշ լրատվամիջոցներ իրենց «ոտքերն են մաքրում» ազատության վրա, սակայն իրենք չպետք է հրաժարվեն այդ ազատությունից: