երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում․ Ալեն Սիմոնյան

Չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում․ Ալեն Սիմոնյան

Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանակնում, որ դա այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդարցիական քայլ։

Այս մասին Թուրքիայում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի տեղադրմանը հաջորդած Թուրքիայի արձագանքի ու ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Նա հստակեցրել է, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից․ «Այս մակարդակում կայացված որոշումներին բոլորդ ականատես եք վերջին ամիսներին»:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ասել է, որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է պատճառներ ու առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու համար։

«Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար։ Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Ես տեսել եմ մի քանի կտոր ԱԳ նախարարի հարցազրույցից և պետք է ասեմ, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորելու իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, եթե կա հարաբերություններ հաստատելու որոշում, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց այնուամենայնիվ շարժվենք առաջ։ Հույս ունեմ՝ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան, և մենք կօգտգործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար», - հավելել է նա։

Նշենք, որ Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու փակել է հայկական օդանավերի համար իր օդային տարածքը։ Երրորդ երկիր Թուրքիայի օդային տարածքով գնալ հայկական ինքնաթիռները չեն կարողանում։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օդային տարածքի փակումը բացատրել է Երեւանում «Նեմեսիս»գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 

 

  • Կիսվել: