երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցավակցություն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին․ Փաշինյան

Ցավակցություն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: