երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Ցանկացած ոլորտ պլոբլեմի առաջ է՝ Ծառուկյանին կալանավորելով ոչ մի խնդիր չի լուծվելու. Գագիկ Ծառուկյան

Ցանկացած ոլորտ պլոբլեմի առաջ է՝ Ծառուկյանին կալանավորելով ոչ մի խնդիր չի լուծվելու. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն անդրադարձել է երկրում ստեղված տնտեսական-սոցիալական իրավիճակին․

«Ցանկացած ոլորտ պլոբլեմի առաջ է։ Այդ տնտեսական ճգնաժամը, համաճարակը մարդկանց էլ հնարավորություն չի տալիս, չկա տեղ։ Բանկի տոկոսը փակի, երեխային կերակրի, թե ծնողին կամ երեխային բուժի։ Մարդիկ անդունդի մեջ են։ Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար, ոլորտի պատասխանատու պարտավոր է իր ժողովրդով հետաքրքվել, շրջել, լսել եւ հիմնական խնդիրը բարձրացնի եւ դրան լուծումներ առաջարկեն։ Ամեն օր տեսնում եք իշխանության դեմ բողոքի ակցիաներ»։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդությունով վարակված քաղաքացուն պետք է պետությունը տրամադրի անհրաժեշտ դեղորայք կամ բուժման ծախսերը հոգա.

«Մեկուսացող քաղաքացու, կորոնավիրուսով վարակված հիվանդին դեղորայք չեն տալիս։ Բոլորս էլ գիտենք, որ բուժման ամենացածագույնը 250-ից 300 հազար դրամ է։ Եթե մարդը չի աշխատում, 5 ամիս արտակարգ իրավիճակ է, մարդը տան նստած ու մեր հարգելի իշխանություններ էլ 5 ամիս նստած է ու մի ամիս տվել է 68 հազար. մարդը մեկ ամիս իր կգոյատեւի 68 հազարով՝ առանց կոմունալների, բայց 5 ամսվա փոխարեն ստացել է 1 ամիս։

Եթե Ծառուկյանն իր տեսակետն է հայտնում, ապա ոչ միայն Ծառուկյանի այլ նաեւ իր թիմակիցների հանդեպ հին գործեր են բացահայտում։ Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձը պիտի բարձրանա, լինեն աշխատատեղեր, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանա, ապա թող կալանավորեն, ձերբակալեն։ Ծառուկյանին կալանավորելով ոչ մի խնդիր չի լուծվելու, հակառակը Ծառուկյան զգուշացնում է, բարի եղեք ուշադրություն դարձրեք։ Մարդը տվյալ ոլորտից հեռու մարդ, ոլորտ է ղեկավարում»։

  • Կիսվել: