հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲԸՏՄ-ն ստուգումներ է անցկացրել․ հաշվարկվել է բնությանը պատճառված 1 միլիոն դրամի վնաս

ԲԸՏՄ-ն ստուգումներ է անցկացրել․ հաշվարկվել է բնությանը պատճառված 1 միլիոն դրամի վնաս

2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։

Իրականացվել է 17 ստուգում, որից

10-ը՝ շինարարություն,

2-ը՝ ընդերքօգտագործում,

2-ը՝ արտադրություն,

2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ,

1-ը՝ ձկնաբուծարան։

Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:

Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում։

 

  • Կիսվել: