երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԱՀ անկախությունը՝ չեղարկելով Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը

Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԱՀ անկախությունը՝ չեղարկելով Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը

ԱՄՆ Բըրբանք քաղաքի (Կալիֆոռնիա) քաղաքային խուրհուրդը միաձայն ճանաչել է Արցախը՝ որպես Անկախ Հանրապետություն՝ միևնույն ժամանակ չեղարկելով Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, տեղեկացնում է Asbarez

Նշվում է, որ  ամերիկյան քաղաքի հայ համայնքը 2020 թ. սեպտեմբերին վերսկսված պատերազմից հետո ամիսներ շարունակ աշխատանքներ է տարել Արցախի ճանաչման ուղղությամբ:

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանն ասել է. ՛՛Շնորհակալություն ենք հայտնում Բըրբանքի քաղաքային խորհրդին և Բըրբանքի բնակիչներին՝ ինքնորոշման և ազատության համար պայքարում Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար՛՛:  

Նա նաև շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ադամ Շիֆին, կալիֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և նահանգի ներկայացուցիչ այլ գործիչների:

 

  • Կիսվել: