երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բուշի ընտրության ժամանակ էլ խնդիր եղավ, վերահաշվարկ արեցին․ Հակոբ Սիմիդյանը՝ ՔՊ վարչության ընտրության մասին

Բուշի ընտրության ժամանակ էլ խնդիր եղավ, վերահաշվարկ արեցին․ Հակոբ Սիմիդյանը՝ ՔՊ վարչության ընտրության մասին

ՔՊ-ի չորրորդ վարչության ընտրության ժամանակ որոշ հարցեր են եղել, որոնց արդյունքում վերահաշվարկի անհրաժեշտություն է առաջացել, որ խոսում են ժողովրդավարությունից, ժողովրդավարությունը սրա մասին չէ՞։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Մեր ներսում չկա ժողովրդավարության խնդիր, եթե լիներ, ապա վերահաշվարկ չէր լինի։ Բոլոր ընտրություններում էլ առաջանում են խնդիրներ, ո՞րն է այստեղ կեղծիքը»,- ասաց նախարարը։

Սիմիդյանը անդրադարձավ ՔՊ-ի ներսում առկա հնարավոր հակասություններին։

«Որտե՞ղ եք տեսել այդ հակասությունը, ես այդ կուսակցության անդամ եմ, պառակտումներ չեմ տեսել, ինչ վերաբերում է թևերին, ձեր խմբագրություններում էլ կարող է 2 հոգին իրար հետ ավելի մտերիմ լինեն և այլն։ Մեր կուսակցությունը առանձնանում է նրանով, որ ընտրություններով է ձևավորում իր ղեկավար կազմին։ Էլի եմ կրկնում, թե՛ Հաաստանում, թե՛ բոլոր ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրություններում լինում են թերություններ, հիշեցնեմ՝ անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ խնդիր եղավ, գնացին, վերահաշվարկ արեցին, Բուշը ընտրվեց նախագահ»,- ասաց Սիմիդյանը։

  • Կիսվել: