հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՏԱ ոլորտում սերտ համագործակցություն․ ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի ԿՏՏ նախարարի հետ

ԲՏԱ ոլորտում սերտ համագործակցություն․ ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի ԿՏՏ նախարարի հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում Կատարի Պետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
 
Նժվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
 
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխշահավետ փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերին և դրանց հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղություններին, ինչպես նաև պետական կառավարման և մասնավոր ոլորտներում տեխնոլոգիական բարեփոխումների իրականացմանը:
 
Հանդիպման ավարտին Կատարի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաին հրավիրել է իր պաշտոնակից Ռոբերտ Խաչատրյանին մասնակցել Կատարում կայանալիք «Վեբհամաժողովին»:
 
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Կատարի տնտեսական համաժողովին։

  • Կիսվել: