հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բրյուսելում պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ Բաքուն և Ստեփանակերտը պետք է երկխոսեն․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ Բաքուն և Ստեփանակերտը պետք է երկխոսեն․ Նիկոլ Փաշինյան

Նախավերջին բրյուսելյան հանդիպումից պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինայնը․

«Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել: Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն»,- նշել է նա։ 

  • Կիսվել: