ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բրյուսելում մեկնարկել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է  Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նշենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:

Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Մայիսի 14-ին Շառլ Միշելն արդեն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

  • Կիսվել: