Բռնության որևէ ձև մեզ համար անընդունելի է․ Տիգրան Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին
TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել, այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես՝ վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագայում։
Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն։ Անընդհատ, որևէ մեկը, որևէ թեմայով մի սուտ կասի և այդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ և նաև քրեական գործի էույթունը ցույց է տալիս, որ կա նաև 2-րդ կողմ։ Այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր, որ ներգրավված են։
Ինչպես տեսնում ենք այս միջավայրում TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են սադրանքներ իարականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։
Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներին։ Այս մանկապարտեզի հետ, դուք՝ պարոն Տեր-Մարգարյան, որևէ կապ չունեք»,-ասել է Ավինյանը։