երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բոյկոտի մեջ ամոթ բան չկա, թանկացնում են տրանսպորտը, դուք պայքարում եք, թող իրենք ամաչեն. Սամվել Հակոբյան

Բոյկոտի մեջ ամոթ բան չկա, թանկացնում են տրանսպորտը, դուք պայքարում եք, թող իրենք ամաչեն. Սամվել Հակոբյան

Կուզեի կիսվել լավ, հաճելի լուրով, հենց նոր քաղաքացին, ով տրանսպորտից չի օգնում, մեքենան կանգնացրել է, որ միանա մեր բոյկոտի ակցիային և օգնի մեզ, որ իրազեկման ակցիա կատարենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, ով տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի շրջանակներում ակցիա է իրականացնում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նշենք, որ արդեն 6-րդ օրն է, որ Երեւանում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի ակցիաներ են են տեղի ունենում:

«Շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, միավորներին, բոլորին, որոնք միանում են բոյկոտին, որոնք օգնում են իրազեկել։ Ինչքան շատ լինենք, այդքան արդյունքը ավելի վստահ և շուտ կլինի: Դրա համար, ժողովուրդ ջան, միասնական բոյկոտեք, միացեք ու հիշեք, ամոթ բան չկա, թող իրենք ամաչեն, դուք որևէ ամոթալի բան չեք անում: Դուք չեք վճարում, որովհետև ուզում եք ուղղակի անտեսել օրենքը կամ ուզում եք իրավախախտում գործեք, ոչ, դուք ձեր սահմանադրական իրավունքն եք իրացնում»,-ասաց նա:

Սամվել Հակոբյանը նկատեց, որ աբսուրդային վիճակ է ստեղծվել, երբ այլ քաղաքների տրանսպորտային միջոցներով Երևանում ուղևորվում են 100 դրամով, իսկ Երևանի տրանսպորտով՝ 150 դրամով։

«Մենք ոչ թե կոչ ենք անում, որ այս մեքենաների իրավունք չունենա, այն այստեղ լինեն, այլ կոչ ենք անում, որպեսզի առնվազն գները լինեն հավասար 100 դրամ։

Քաղաքացիները, որոնք Երևանի գրանցում չունեն թոշակառուները, որոնք ամեն օր գալիս են Երևան, չեն օգտվում որևէ արտոնությունից»,-ասաց նա:

  • Կիսվել: