հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ակնկալիքներ ունի ՌԴ-ից և համանախագահողներից, ոչ ոք մեր փոխարեն մեր գործը չի անելու. պատգամավոր

Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ակնկալիքներ ունի ՌԴ-ից և համանախագահողներից, ոչ ոք մեր փոխարեն մեր գործը չի անելու. պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ անկախ ռազմավարական գործընկերոջից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից եղած ակնկալիքներից, հայկական կողմը պետք է ունակ լինի պայքարել և լուծել իր խնդիրները։

«Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ակնկալիքներ ունի ՌԴ-ից, համանախագահ երկրներից կամ մյուսներից մեկ է՝ եթե մենք մեր խնդիրը չուզենանք լուծել, պայքարել ոչ մեկը մեր փոխարեն մեր հարցը չի լուծելու։

Մեզ կարող են աջակցել, սատարել, օգնել, բայց ոչ ոք մեր փոխարեն մեր գործը չի անելու»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: