կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բորիս Բախշիյանի կալանավորման մեջ որևէ քաղաքական էլեմենտ չկա. Գրիգոր Մինասյան

Բորիս Բախշիյանի կալանավորման մեջ որևէ քաղաքական էլեմենտ չկա. Գրիգոր Մինասյան

Ուզում եմ վստահեցնել, որ Բորիս Բախշիյանի կալանավորման մեջ որևէ քաղաքական էլեմենտ չկա: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

«Դատական իշխանության անկախությունը չի նշանակում միայն անկախություն պետական մարմիններից, դա նշանակում է նաև անկախություն ընդդիմությունից և, միգուցե, այն միջնորդներից, որոնց շնորհիվ նրանք դարձել են դատավոր»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին՝ ասաց, որ այս պահին դատավորի պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ իրականացվում են որոշակի գործողություններ, եթե նախկինում որպեսզի ԲԴԽ-ում որոշում կայացնելու համար քվորում լիներ՝ առնվազն 7 անդամներ պետք է մասնակցեր նիստին, սակայն կանոնակարգումների համաձայն՝ նրանք չեն կարող քվեարկել ձեռնպահ, պետք է քվեարկեն կողմ կամ դեմ, հետևաբար, շատ հստակ է, որ այս խորհրդի անդամները պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերեն, երբ քվորումի շեմն իջեցվում է՝ ստացվում է, որ հնարավորություն է տրվում, որպեսզի դատավորին զրկեն իր անձեռնմխելիությունից, ոչ թե նախատեսված բարձր շեմի, այլ 50 տոկոս+1 ձայնի պայմաններում:

Մինասյանն ասաց, որ քվորումը 7 ԲԴԽ անդամից իջեցվում է և դարձվում է 6 անդամ, իսկ քվեարկության համար պետք է 5 ձայն: «Այսօր մեր օրենսդրությամբ սահմանված է, որ ԲԴԽ-ն դատական ողջ համակարգի հիմնական երաշխավորն է, այս փոփոխություններով մենք ռեալ գործիքակազմ ենք տալիս ԲԴԽ-ին և բացառում ենք որևէ դատավորի կամ 2 դատավորի վետոյի իրավունքը: Մեր արևմտյան գործընկերները նույնպես արձանագրել են, որ քննող դատավորների 2/3-ով որոշում կայացնելը շատ բարձր շեմ է, իրենք էլ ունեն այդ մտահոգությունը և այդ բարձր շեմը կարող է  ազդել կարգապահական վարույթի արդյունավետության վրա»:

  • Կիսվել: