ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլորս մի մարդու պես պիտի կանգնենք Նիկոլ Փաշինյանի կողքին. Վաղարշակ Հակոբյան

Բոլորս մի մարդու պես պիտի կանգնենք Նիկոլ Փաշինյանի կողքին. Վաղարշակ Հակոբյան

Ինչքան էլ վիճակը ծանր լինի, սաղս մի մարդու նման պետք ա լինենք Նիկոլ Փաշինյանի կողքին, որովհետև մեր ղեկավարն ա: Ով սենց ծանր ժամանակ կմկմում ա, մկկում ա, չգիտեմ ինչ ա անում, իմացեք դավաճանելու ա համ Նիկոլին, համ էլ պետք եղած ժամանակ մեր երկրին, որովհետև դավաճանը կապ չունի ում ա դավաճանում, նա դավաճան է:

Այս մասին մի խումբ ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պատգամավո, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Վաղարշակ Հակոբյանը:

«Ժողովուրդ նայեք կողքերներդ: Մարդիկ կան, եկել մտել են հեղափոխության ալիքի տակ ինչի տեր ասես դառել, մեծ մեծ խոսում են, իրանց ազգ ու տակը սարքել են պաշտոնյա, բայց հենց մի հատ փըղկ ա լինում, միանգամից սկսում են մկկալ, կմկմալ, թե բա Նիկոլը, բան: Չի կարելի, սաղս մի մարդու նման պտի կանգնենք մեր ղեկավարի կողքին, որովհետև Նիկոլը մեր ազգին տանում ա դեպի անկախության ու հզորության: Ով սենց դժվար ժամանակ սկսում ա մկկալ, իմացեք մի օր դավաճանելու ա Նիկոլ Փաշինյանին, հետո իր նոր տիրոջը, հետո հայրենիքը»,-ասել է Հակոբյանը:

 

  • Կիսվել: