Բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու․ Ավինյանը զգուշացում տվեց Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին
Բռնությունը մեզ համար մերժելի է և՛ նիստերի դահլիճում, և՛ դրանից դուրս՝ լինի դա ֆիզիկական բռնություն, թե խոսքով։ Այս մասին հրավիրված ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին։
«Երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ ես չեմ նայելու, թե որ խմբակցության ավագանին է. բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու:
Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ 3 զգուշացում տալ՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին»,-նշեց Ավինյանը: