«Բոլորին դեմ եմ»-ի բոչկա գլորելու ակցիան՝ Երևանում. Ուղիղ
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն այսօր էլ «բոչկա է գլորում» Երևանի կենտրոնում։ Ազատության հրապարակից մեկնարկած ակցիան շարունակվեց Մաշտոցի պողոտայում։
«Սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է։ Զարմանում եմ էն մարդկանց վրա, որոնք պնդում են, թե մենք անլրջացնում ենք իրավիճակը։ Սա նշանակում է, որ իրար վերաբերյալ հրահանգներ տալը, կալանավորելը, հարցեր հնչեցնելը՝ ինչի՞ դու չես զոհվել պատերազմում, ավելի լու՞րջ քաղաքական միտք է, քան էն, ինչ մենք ենք անում։ Ի տարբերություն մնացածի՝ մեր գործողությունների հետևանքով որևէ մեկը չի զոհվում, մեր ակցիաների արդյունքում որևէ մեկին չեն տանում, ապօրինի չեն կալանավորում․․․ Մենք մեր վրա շատ մեծ բեռ ենք վերցրել․ ցույց ենք տալիս մեր հասարակությանը, թե քաղաքական բովանդակությունը որն է»,- նշեց կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։


