երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն

Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն

Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք ստեղծել և մեծ ներդրում ունեցել բարեգործական ավանդույթների ձևավորման ու զարգացման գործում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել։ Սակայն հայկական արդարադատությունը, ցավոք, ունի իր առանձնահատկությունները։

Ամեն ինչ սկսվեց Ծառուկյանի և նրա մերձավորների հասցեին հնչեցված սպառնալիքներից ու անձնական վիրավորանքներից, շարունակվեց կալանքով և կեղծ մեղադրանքի առաջադրմամբ։ Որպես հետևանք՝ անհավանական աճպարարությամբ Ծառուկյանը տուժողից վերածվեց մեղադրյալի։

Առանց որևէ պատճառաբանության՝ դադարեցվեց Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, հազարավոր մարդիկ մնացին անգործ և առանց ապրուստի միջոցների։

Վստահ ենք՝ արդարությունն ի վերջո հաղթելո՛ւ է։ Վստահ ենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը դեռ շատ կարևոր ու նշանակալի անելիքներ ունի մեր երկրի և ժողովրդի համար։

Այսօր նույնիսկ ԵԽԽՎ-ն է ընդունում, որ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ անհերքելի անարդարություն է տեղի ունեցել, և Հայաստանում կիրառվել է ընտրողական արդարադատություն։ Որևէ բանական մարդու համար այլևս կասկած չկա, որ գործ ունենք բացահայտ քաղաքական հետապնդման հետ, ինչը նույնիսկ չեն փորձում քողարկել։

Չկա որևէ իրավական հիմնավորում կամ տրամաբանական պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ։

Մենք կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աներկբայորեն իր առաջնորդի կողքի՛ն է։ Մեր պայքարը հանուն արդարության մեկ րոպե անգամ կանգ չի՛ առնելու, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է, և նրա իրավունքները վերականգնված չեն։

Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին»։

  • Կիսվել: