կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն-ից ավելի կազինոներում կրվել ա, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին․ Սուքիասյան

Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն-ից ավելի կազինոներում կրվել ա, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին․ Սուքիասյան

Բիզնես չի արել, էսօր մի 100 մլն դոլարի տեր է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին։

«Պարոն Գևորգյան, դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, էսօր մի 100 մլն դոլարի տեր ա։ Մի հատ մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Ո՞վ ա էդ իրավունքը տվել։ Մենք 4 եղբայր իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Էդ ինձանից խելացի մա՞րդ ա, ինձանից ուժեղ տղա՞ ա։ Էդ ո՞նց ա այդպես լինում»։

Անդրադառնալով ՀՀ նախկին իշխանություններին՝ Սուքիասյանը հավելեց․

«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն-ից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն Բադենում։ Ո՞ւր ա էդ օրիորդը։ Երրորդ նախագահը եկել ա Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մի համար մեծ ա եղել, մյուսն էլ մի համար փոքր ա եղել՝ բոթասներով։ Էդ ո՞նց եղավ, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին, կրթության հաշվին, առողջապահության հաշվին։ Եվ համակարգ չենք ունեցել։ Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, մի մարդ է որոշել ով ինչ անի։ Հիմա եկել եք, ի՞նչն եք պաշտպանում։ Հիմա ես եկել եմ քաղպայմանագիր ի՞նչ եմ տեսել էս մեկ ամսվա մեջ՝ կազմակերպված, գրագետ, հավասարակշռված, աշխատավարձով ապրող, տարբեր մարդիկ տարբեր լեզուներ գիտեն»։

Նա կոչ արեց․ «Եկեք բոլորս արդյունավետ աշխատենք, մեկս մյուսին հարգենք»։

  • Կիսվել: