ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ բանաձև` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Բաբայան

Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ բանաձև` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Բաբայան

Այն փաատը, որ գործող քաղաքական իշխանությունը տապալել է բոլոր ոլորտներում ակնհայտ է դառնում ամեն օր իրականացվող բողոքի ակցիաներից: Գրեթե չկա մի ոլորտ, որից դժգոհությունը հասած չլինի ծայրահեղի և այդ ոլորտի վերաբերյալ բողոքի ակցիաներ չլինեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

՛՛Այդ բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ հիմնական բանաձև, այն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ազգային համաձայնության կառավարության ձևավորումն ու արտահերթ ընտրություններ անցկացնելը:

Ուստի բողոքների լոկալ ակցիաների բոլոր մասնակիցները պետք է համախմբվեն և հոկտեմբերի 8-ին մասնակցելով ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ` հեռացնեն Նիկոլ Փաշինյանին և իր ապաշնորհ իշխանությանը, այդպիսով լուծելով բոլոր խնդիրները:

Սիրով ապասում ենք ...՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: