կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները փակեցին Երևանում ՌԴ դեսպանատան մուտքը

Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները փակեցին Երևանում ՌԴ դեսպանատան մուտքը

Երևանի պետական համալսարանի ուսանողները փակեցին ՌԴ դեսպանատան մուտքը։ Նրանք արդեն բավական ժամանակ է` դիվանագիտական կառույցի մոտ են և պահանջում են, որպեսզի որևէ մեկն իջնի ու վերցնի իրենց դիմում–բողոքը։
Հայտնել ենք, որ «Արցախ», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին», «Արցախ, սփյուռք, Հայաստան» վանկարկումներով այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել Երևանի պետական համալսարանի ուսանողները։ Նրանք երթով հասել են ՄԱԿ–ի գրասենյակի մոտ, որտեղից էլ գնացել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն։

«Կանգնելու ենք այստեղ այնքան, մինչև գան և վերցնեն իրենց նամակը։ Ուղղակի որևէ արկղի մեջ գցելը ճիշտ չէ»,– ասաց ուսանողներից մեկը։

Ուսանողները դիմում–բողոքում ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և այն, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում արցախահայության դեմ։

  • Կիսվել: