Ժողովուրդը կարո՞ղ է բռնազավթել իր իսկ իշխանությունը. Լենա Նազարյան
Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է հաշտվել մի իրավիճակի հետ, երբ ունենք հին ՍԴ դատավորների կազմ նոր Սահմանադրության պայմաններում։ Այս մասին գրում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանաը։
«Ինչպե՞ս կարելի է հանդուրժել մի իրավիճակ, երբ գիտենք, որ Հրայր Թովմասյանը, լինելով Սահմանադրության համահեղինակ, ներդրել է Սահմանադրության մեջ մի անցումային դրույթ, որով երաշխավորել է իր պաշտոնի երկարակեցությունը։ Եթե մենք հաշտվում ենք այս իրողության հետ, փաստացի սատցվում է, որ տեղ ենք տալիս մեզ հետագայում նման գործելաոճ որդեգրել կամ ուրիշների մեջ կասկած հարուցել, որ մենք էլ կարող ենք ինչ-որ պաշտոն յուրացնել, իշխանություն յուրացնել, որն ինձ համար անընդունելի է։
Մեր նախաձեռնություններից ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը այսօր էլ ուժ մեջ է նրանց համար, ովքեր կցանկանան դրանից օգտվել։
Ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում իշխանության բռնազավթում հանրաքվեի պարագայում։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը կարո՞ղ է բռնազավթել իր իսկ իշխանությունը։
Իմ քայլը խմբակցությունում կարող ենք ունենալ տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ, քննարկել միմյանց հետ, համոզել միմյանց, բայց ոչ ոք թող չկասկածի, որ որոշում կայացնելու ժամանակ մենք կլինենք միասնական եւ վճռական»,- մասնավորապես գրել է նա։