հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարդենիսի ավագանու նիստը տապալվեց, քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց

Վարդենիսի ավագանու նիստը տապալվեց, քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց

Վարդենիսի ավագանու նիստը տապալվեց, քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց: Այս մասին այսօր Վարդենիսի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրա Մանուչարյանը:

«Մենք նպատակ չենք ունեցել նիստ հրավիրել առանց իրենց: Եվ մենք եւ իրենք, մեծագույն հարգանքով միմյանց հանդեպ, կսպասենք հետագա ընթացքին»,-ասաց նա:

Մանուչարյանը չհամաձայնեց, որ ՔՊ-ն այս ընտրություններում պարտվել է՝ նշելով, որ վաղ է խոսել պարտության կամ հաղթանակի մասին, քանի որ մինչև նիստի կայացումը պարզ չէ՝ ավագանու անդամներից որ մեկն ում կընտրի՝ այդպիսով կասկածի տակ դնելով ավագանու ընդդիմադիր անդամների միասնականությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կարելի՞ էր մի միջադեպի պատճառով տապալել նիստը եւ համայնքապետ չընտրել, նա արձագանքեց. «Այս ամենը հետեւանք է ոչ առողջ քարոզարշավի, եւ բնականաբար, մի բան պայթելու էր, որովհետեւ անտեսվեցին բազմաթիվ օրինախախտումներ, որոնք բոլորի համար տեսանելի էին»:

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին:

 

  • Կիսվել: