ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բլինքենը հորդորել է Ալիևին պահպանել հրադադարը և սահմանին թույլ չտալ սադրանքներ

Բլինքենը հորդորել է Ալիևին պահպանել հրադադարը և սահմանին թույլ չտալ սադրանքներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը «Թվիթերում» գրել է, թե Նիկոլ Փաշինյանին հորդորել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների թափը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,- նշել է Բլինքենը։

Հիշեցնենք, որ Բլինքենը ԱՄՆ-ի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

Բլինքենը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ   հաղորդագրության՝ խոսակցության թեման է եղել հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցություններին ուղղված հարցերը։ Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և սահմանին թույլ չտալ սադրանքներ:

  • Կիսվել: