երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ. նա մանրամասներ է հայտնել

Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ. նա մանրամասներ է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջույմ մանրամասներ է հայտնել այն մասին, թե ինչ է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Նշենք, որ Բլինքենն առաձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ-ի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Այսպես՝ Բլինքենը նշել է. ՛՛Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը, դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է՛՛:

Մանրամասնելով իր ու Ալիևի հեռախոսազրույցը՝ նա գրել է. ՛՛Խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ողջունելու առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում և վերջին հակամարտությունից Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը: Բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է՛՛:

Նշենք նաև, որ Բլինքենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքներով Պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Էնթոնի Բլինքենը ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ վստահությունն ամրապնդելու համար։ 

՛՛Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից նախաձեռնվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար՝ ներառյալ արտաքին գործերի նախարարների եւ ղեկավարների միջեւ ուղիղ բանակցությունները:

Պետքարտուղարը վարչապետ Փաշինյանին կոչ է արել շարունակել աշխատանքը Ադրբեջանի հետ՝ նախանշված խաղաղ գործընթացին աջակցելու քայլերի ուղղությամբ՝ հաստատված ժամանակացույցին համապատասխան։

Նա հաստատել է ԱՄՆ աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման եւ նույնականացման, կալանավորների վերադարձի եւ այլ հարցերի առնչությամբ:

Նա նաեւ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ երաշխիքների քննարկման կարեւորությունը, ինչպես նաեւ այն բանի անհրաժեշտությունը, որ երկու կողմերն աջակցեն հրադադարին եւ կենտրոնանան բանակցային ճանապարհով ձեռք բերված համաձայնագրի վրա՝ որպես ամուր խաղաղության միակ ճանապարհ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: