Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ. Փրայս
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա հիշեցրել է, որ Բլինքենը վերջերս զրուցել է երկու երկրների ղեկավարների հետ, եւ պետք է սպասել, որ շուտով նա կրկին նման հնարավորություն կունենա։
Բացի այդ՝ Փրայսը նաեւ ողջունել է ՛՛երկրների կողմից հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը՛՛։ Նա ասել է, որ շարունակում են զբաղվել եւ խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է ՛՛կրկին կայուն խաղաղության հասնելու համար՛՛:
Փրայսը եւս մեկ անգամ ընդգծել է, որայս հարցը չունի ռազմական լուծում:



