ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բլինքենի հայտարարությունները չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին․ Զախարովա

Բլինքենի հայտարարությունները չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին․ Զախարովա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները զգալի առաջընթացի մասին՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներում առաջընթացի հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը նշել են հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունների պահպանման մասին՛՛։

Զախարովան նաև հավելել է. ՛՛Մենք հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքը կշարունակվի Երևանի և Բաքվի միջև երկկողմ հիմունքներով՛՛:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ իրենք տեսնում են իրենց դերը գործընթացի դյուրացման մեջ: ՛՛Հետևաբար, Մոսկվան արդեն հարթակ է առաջարկել երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: