Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ՝ կնքվելիք հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք ստանալու համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը և կից օրենսդրական փաթեթը:
Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենքի նախագծում շուրջ 40 փոփոխություն է կատարվել: Գևորգյանը հայտնել է, որ նոր ինստիտուտ է ներդրվում՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը: Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ, որ ստանա իր կողմից կնքվող հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք, ինչն անվճար է, և հանձնաժողովը առնվազն մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ու խնդիրները կմատնանշի:
Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ էին 32-ը, ձեռնպահ՝ 4-ը: