կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը

Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը

Ղրզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ողջունել է գործընկերներին։ Նշենք, որ այժմ նեղ կազմով նիստ տեղի կունենա, այնուհետև՝ ընդլայնված։
 
Նեղ կազմով նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները։
 
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:
ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

  • Կիսվել: