երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԲՀԿ-ն մտադիր է հետամուտ լինել գլխավոր դատախազ Արթուրր Դավթյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ն մտադիր է հետամուտ լինել գլխավոր դատախազ Արթուրր Դավթյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ն մտադիր է հետամուտ լինել գլխավոր դատախազ Արթուրր Դավթյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, քանի որ նա չի կարող լինել կաևորագույն այդ պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սա քաղաքական գործընթաց է, մեր գործողությունների ճանապարհային քարտեզը չեմ մանրամասնելու, կոնսուլտացիաները շարունակվում են։ Միանում են նոր ուժեր, հարթակը բաց է քաղաքական առողջ, նոր ուժերի համար: Մտավորականների, ՀԿ-ների հետ քննարկումներն ընթացքի մեջ են, այդ մասով կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասաց պատգամավորը:

«Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է: Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել, և մենք շարունակում ենք պնդել Կառավարության 100 տոկոսանոց փոփոխության առաջարկը: Մեր երկրում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ, այդ թվում՝ նաև Կառավարության  100 տոկոսի փոփոխություն՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանի»,-ասաց Իվետա Տոնոյանը:

  • Կիսվել: