ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲՀԿ-ն իրավունք չունի պահանջելու կառավարության 100 տոկոս հրաժարականը. Լոռու մարզպետ

ԲՀԿ-ն իրավունք չունի պահանջելու կառավարության 100 տոկոս հրաժարականը. Լոռու մարզպետ

ԲՀԿ-ն իրավունք չունի պահանջելու կառավարության 100 տոկոս հրաժարականը, քանի որ կայացած քաղաքական ուժ չէ։ Այսպես է կարծում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Այսօր ՔՊ-ի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ զրույցում մարզպետն ասաց. ՛՛Ցավոք սրտի, «Բարգավաճ Հայաստանին» չեմ համարում կայացած քաղաքական ուժ, համարում եմ մի անձի գումարի շուրջ հավաքված մարդկանց խումբ, որը, կարծում եմ, նման պահանջներ իրավունք չունի ներկայացնելու՛՛:

 Ղուկասյանը նշեց, որ մարզպետի պաշտոնում իր անձի փոփոխություն լուրերից տեղյակ չէ: Նա բացառեց, որ Վանաձորի ընտրություններին կարող է առաջադրվել քաղաքապետ:

  • Կիսվել: