ԲՀԿ մեծամասնությունը ինչ որոշի, մենք դրա կողմնակիցն ենք. Վարդան Ղուկասյանը` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին
Այն, ինչ մենք ասել ենք, միասնական դրա կողմնակիցն ենք, իսկ թե ներսում ինչ ենք քննարկում, թույլ տվեք, դա մենք իմանանք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախագծի շուրջ ԲՀԿ դիրքորոշմանը: Նշենք` ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այդ հարցի քվեարկությանը:
Ղուկասյանը նշեց, որ իրենք քվեարկության են դնում քննարկվող հարցերը և մեծամասնության խոսքն է անցնում:
Ավելի վաղ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս հարցի շուրջ կարծիք էր հայտնել, թե սա ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա,որոշողը ՍԴ-ն է: