ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲՀԿ-ական պատգամավորները մուտք են գործում ԱԺ. սկսում են արտահերթ նիստ գումարելու գործընթաց

ԲՀԿ-ական պատգամավորները մուտք են գործում ԱԺ. սկսում են արտահերթ նիստ գումարելու գործընթաց

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք մասնակցում են 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, մուտք են գործում խորհրդարանի շենք: Խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք սկսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցի քննարկման արտահերթ նիստ գումարելու գործընթաց:

«Մենք հիմա մտնում ենք Ազգային ժողովի շենք և սկսում ենք արտահերթ նիստ գումարելու գործընթաց: Սպասում ենք «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին, «Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավորներ, սպասում ենք ձեզ Ազգային ժողովում»,- ասաց Զոհրաբյանը:

  • Կիսվել: