հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը․ ոստիկանություն

Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը․ ոստիկանություն

Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: 

Նշենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին՝ նույն կասկածանքով։ 

  • Կիսվել: