երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևին

Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևին

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին:

Նա կրկին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ՛՛Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը՛՛:

Ալիևը վստահեցրել է՝ աջակցում է հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին։ Նա նաև ընդգծել է նաև տարածաշրջանի երկրների գործակցության կարևորությունը:

Իր հերթին Բերբոքն ասել է, որ Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և բանակցությունների բրյուսելյան հարթակին:

  • Կիսվել: