ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերդի զինհոսպիտալ տանող ճանապարհը 2021-ին ամբողջությամբ հիմնանորոգվել է

Բերդի զինհոսպիտալ տանող ճանապարհը 2021-ին ամբողջությամբ հիմնանորոգվել է

2021 թվականին ամբողջությամբ հիմնանորոգվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի զինվորական հոսպիտալ տանող ճանապարհը։

ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվել են «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ կողմից։

Կատարվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել է երթևեկելի մասը, արդիականացվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են մայթեր, հենապատեր, իրականացվել է նշագծում, տեղադրվել են ճանապարհային նշաններ և այլն։

  • Կիսվել: